Հայաստանում հունիսի 22-ին նշել են Ոստիկանության զորքերի ձեւավորման տարեդարձը։ Ոստիկանության զորքերի տեղամասերից մեկում տեղի ունեցած միջոցառմանը ներկա են գտնվել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Ոստիկանության եւ ՊՆ բարձրաստիճան ներկայացուցիչներ։
Հյուրերը ծանոթացել են Ոստիկանության կողմից հասարակական կարգի պահպանման համար կիրառվող հատուկ միջոցների եւ դրանց տեխնիկական բնութագրերի հետ։
Միջոցառման ժամանակ մի շարք ծառայողներ գերատեսչական պարգեւներ են ստացել։





























