«Հյուսիս-Հարավ» բետոնե ավտոմայրուղու 2-րդ հատվածը ավարտին կհասցվի 2017թ.։ Այս մասին հունիսի 22-ին խորհրդարանում հայտարարեց ՀՀ տրանսպորտի եւ կապի առաջին փոխնախարար Արթուր Առաքելյանը։

Հողային աշխատանքները այնտեղ գրեթե ավարտվել են։ Նախարարությունից չկախված հանգամանքներով աշխատանքի ժամկետները երկարաձգվել են, սակայն հիմա շինհրապարակը հանձնել են կառուցողին։ Հետագիծն այնտեղ ավելի շատ է շեղվում ներկայիս մայրուղուց, քան առաջին հատվածում, ուստի ավելի խորը հողային աշխատանքներ են տարվում։ Բացի այդ, անհրաժեշտ է ճանապարհը ընդլայնել՝ 2 գծից դարձնելով 4 գիծ։

«Հյուսիս-Հարավ» նախագծի ընդհանուր արժեքը պետք է կազմի 967 մլն դոլար, որից 500 մլն-ը տրամադրելու է Զարգացման սիական բանկը։ Մայրուղին Իրանից ձգվելու է մինչեւ Վրաստանի սահման։