Հունաստանում Սիրիզա իշխող կոալիցիայի երիտասարդական թեւը Հունաստանի բանկի մոտ բողոքի ակցիա է կազմակերպել՝ պահանջելով բանկի կառավարիչ Յաննիս Ստուրնարասի հրաժարականը։
Մոտ 50 մարդ կանգնած են բանկի մուտքի առջեւ եւ Ստուրնարասի դեմ բողոքի կարգախոսներ են բարձրաձայնում։
«Հունաստանի բանկի ղեկավարը վարկատուների շահերն է ներկայացնում եւ նա պատասխանատու է երկրի ներկայիս ֆինանսական իրավիճակի համար»,- կարծում է Սիրիզայի երիտասարդական թեւը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։





























