Թուրքիայի Չանաքքալե նահանգում 27-ամյա Էրդալ Իշջենն իրենից հեռացած ընկերուհուն կանչել է պատուհանի մոտ եւ նրա աչքի առաջ հրազենով ինքնասպան եղել:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ ծառայության զինյալների հետ բախման ընթացքում  ոտքից վիրավորված Էրդալ Իշջեն մեկ տարի առաջ սկսել էր ընկերություն անել 22-ամյա ուսանողուհի Գ.Թ.-ի հետ, սակայն վերջին շրջանում նրանց միջեւ սկսել են վեճեր առաջանալ: :

Վերջինս մոտոցիկլետով գնում է նախկին ընկերուհու տան պատուհի մոտ եւ հեռախոսով ասում դուրս նայել պատուհանից: Երբ աղջիկը դուրս է նայել, Էրդալ Իշջեն որսորդական հրազենով ինքնասպան է եղել:

Աչքի առաջ նախկին ընկերոջ ինքնասպանությունը տեսած աղջիկը ուշագնաց է եղել եւ տեղափոխվել հիվանդանոց: