Հայաստանը Համաշխարհային բանկից 1.3 մլն դոլար կստանա Երեւանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարության համար։ Այս մասին ՀՀ խորհրդարանում  հունիսի 22-ին հայտարարեց Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը՝ ներկայացնելով 52 մլն դոլար արժողությամբ ՀԲ-ի հետ վարկային համաձայնագիրը։

Հիմնական գումարը տրամադրվելու է 220 կՎ հզորությամբ 2 ենթակայանների կապիտալ նորոգման աշխատանքներին համար։ Ուսումնասիրության համար կդիտվեն 220-500 ՄՎտ էներգաբլոկների պարամետրերը։

2010թ. ապրիլին շահագործման էր հանձնվել Երեւան ՋԷԿ-ի առաջին նոր էներգաբլոկը։