ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը ավստրիացի դիվանագետ Մարտին Սայդիկին նշանակել է ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուկրաինայի հարցով ։ Այդ մասին ասվում է ԵԱՀԿ հաղորդագրության մեջ։ Սայդիկը նաեւ փոխարինելու է Հայդի Տալյավինիին կոնտակտային խմբի նախագահի պաշտոնում։
«Սայդիկը փորձառու դիվանագետ է՝ միջազգային իրավունքից մինչեւ բազմակողմ հարաբերությունների լավ իմացությամբ։ Մենք ուրախ ենք նրան ընդունել մեր թիմում,- ասել է Դաչիչը։
Նշենք, որ ավելի վաղ Սայդիկը դեռ թեկնածուի կարգավիճակում բանակցություններ էր վարել ՌԴ ԱԳՆ-ում։





























