Կանադայի Ալբերտա նահանգում 2 թեթեւշարժիչանի ինքնաթիռների բախումից  2 մարդ է զոհվել։ Այս մասին գրում է CTV-ն։

Վթարը տեղի էր ունեցել Ֆորտ Մաքմյուրրեյ քաղաքի մոտակայքում։ Ոստիկանության տվյալներով՝ բախումից հետո օդանավերից մեկը բարեհաջող կերպով վայրէջք է կատարել։ Օդաչուն վիրավորվել է եւ տեղափոխվել հիվանդանոց, իսկ երկրորդ օդանավը կործանվել է։ Նրա օդաչուն եւ ուղեւորը զոհվել են, հայտնում է ՏԱՍՍ-ը։