Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ֆրանսիայի  նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Այս մասին տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը։

«Ռուսական կողմը նորից ընդգծել է ուկրաինացի ուժայինների կողմից Դոնբասի բնակավայրերի գնդակոծությունը դադարեցնելու եւ խնդիրը քաղաքական կարգավորման միջոցով լուծելու անհրաժեշտությունը»,- նշել են Կրեմլում։