Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հանձնարարել է Մշակույթի նախարարությանը մտածել կինոթատրոններում տոմսերի համար ԱԱՀ  կիրառելու մասին: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, խոսքն արտասահմանյան ֆիլմերի տոմսերի մասին է:

«Մենք պետք է արտոնություններ տանք մեր ֆիլմերին, որովհետեւ դրանք մեզ մոտ են նկարահանված, բայց փաստ չէ, որ մենք պետք է արտանություններ տանք արտասահմանյան արտադրանքին, սա ակնհայտ պատմություն է: Մենք պետք է վերանայենք հարկման համակարգը, այդ թվում նաեւ տոմսերի մասով: Մենք պետք է ինչ-որ տեղ դա պահպանենք, ինչ-որ տեղ՝ փոխենք: Եթե դա ստացվի, ապա կարելի է դրանից ստացվող գումարների մի մասն ուղղել հայրենական կինոյի զարգացմանը»,-նշել է Մեդվեդեւը: