ԱՄՆ ՌՕՈւ իրականացրած օդային հարվածի հետեւանքով զոհվել է «Իսլամական պետության» պարագլուխներից մեկը, ով պատասխանատու էր 2012թ. Բենղազիի ահաբեկչության համար։ Այս մասին հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ Սթիվ Ուորենը։ Հիշեցնենք, որ Լիբիայում ԱՄՆ դեսպանատան դեմ կազմակերպած պայթյունի հետեւանքով զոհվել էին ԱՄՆ դեսպանն ու եւս 3 աշխատակից։
Թարիք ալ Հարզին սպանվել էր Մոսուլում հունիսի 15-ին, փոխանցում է «Ինտերաֆաքս»-ը։
Ըստ որոշ տեղեկությունների՝ հենց Հարզին էր ղեկավարում ԻՊ մահապարտների կազմակերպման «հատուկ բաժինը», որի միջոցով արմատականները զանգվածային ահաբեկչություններ էին կազմակերպում։





























