Հաքերները, որոնք կոտրել էին ԱՄՆ կառավարության կադրային վարչության համակարգը, կարող էին ԱՄՆ 18 միլիոն նախկին ու գործող պետծառայողի մասին տեղեկություններ ստանալ: Հայտնում է CNN-ը:
Հեռուստաընկերության աղբյուրների համաձայն՝ այս թվերը տրամադրել է ՀՖԲ տնօրեն Ջեյմս Կոմին՝ սենատորների մասնակցությամբ այս գործի շուրջ հետաքննությանը նվիրված փակ բրֆինգինգի ընթացքում զեկույցով հանդես գալիս: Նշվում է, որ հաքերները, մասնավորապես, կարող է տիրանալ այն տեղեկատվությանը, որը վերաբերվում է պետական կառուցյներ ընդունվելու փորձ արած, բայց չընդունված քաղաքացիներին: Պաշտոնապես, սակայն, դա չի հաստատվում:
Այն մասին, որ հաքերները կարող է տեղեկություններ ստանալ ԱՄՆ պետծառայողների մասին, հայտնի դարձավ հունիսի 5-ին:





























