Թուրքիան Ադրբեջանի համար ռազմական օդաչուներ կպատրաստի։ Ինչպես գրում է haqqin.az-ը՝ վկայակոչելով Թուրքիայի ՌՕՈՒ-ին հունիսի 16-ին Թուրքիայում բացվել է Çok Uluslu Uçuş Eğitim Merkezi  (Բազմազգ ավիացիոն ուսումնական կենտրոն)։ Ավիացիոն կենտրոնում, որը գործելու է Իզմիրում, բարեկամ պետությունների համար պատրաստելու են ռազմական օդաչուներ։

Կենտրոնում նաեւ ռազմական օդաչուներ են պատրաստելու Ադրբեջանի համար։

Միջոցառման բացմանը ներկա են եղել Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջաթ Օզալը, Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Ռամիզ Թաիրովը, Պակիստանի ՌՕՈՒ պետ Էսամ Ալդին Մոբարկա Հաբեբ Ալլահ Իբրահիմը, Մակեդոնիայի ՌՕՈՒ հրամանատար Մետոդիժա Վելիչկովսկին։