Հունիսի 22-ին, ժամը 22.15-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանից հայտնաբերել եւ ՔՀԳՎ բերման են ենթարկել Լիբանանի Հանրապետության քաղաքացի, 38-ամյա Արթին Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2010 թ. մարտի 24-ից Արաբական Միացյալ Էմիրությունների իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ֆինանսական խարդախություններ կատարելու մեղադրանքով:





























