«Քիմիա» առարկայի միասնական քննություններից առավելագույն 20 միավոր է ստացել ընդամենը 54 դիմորդ: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին Գնահատման եւ թեստավորման կենտրոնից:
Ըստ ԳԹԿ տվյալների՝ «Քիմիա» առարկայից միջին միավորը 12.95-ն է: Անբավարար է ստացել դիմորդների 16, 98 %-ը, թվով՝ 178 դիմորդ: 7.5-13 միավոր է հավաքել դիմորդների 33.40 %-ը, թվով՝ 350 դիմորդ:
13-17 միավոր է հավաքել 23.47 %-ը, թվով 246 դիմորդ:
17-ից 20 միավոր է ստացել դիմորդների 26.15 %-ը, ընդհանուր՝ 274 դիմորդ:
Առավելագույն 20 միավոր է ստացել 5.15 %-ը:
Նշենք, որ այսօր ավարտվեց միասնական քննությունների 1-ին փուլը: Քննությունների 2-րդ փուլը կմեկնարկի հունիսի 25-ին եւ կավարտվի հուլիսի 8-ին: 1-ին եւ 2-րդ փուլերին մասնակցած դրական միավորներ ստացած դիմորդները հնարավորություն կունենան մասնակցելու միասնական քննությունների 3-րդ փուլին, որը կընթանա հուլիսի 15–20-ը:





























