«Հայոց պատմություն» առարկայի միասնական քննությունների միջին գնահատականը 13.15-ն է, իսկ առավելագույն 20 միավոր է ստացել դիմորդների 2.26%-ը՝ 36 հոգի: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին Գնահատման եւ թեստավորման կենտրոնից:
Ըստ ԳԹԿ-ի՝ «Հայոց պատմություն» առարկայից անբավարար է ստացել դիմորդների 12.72%-ը, թվով՝ 202 հոգի:
7.5-13 միավոր է ստացեդլ դիմորդների 36.78%-ը՝584 հոգի:
13ից 17 միավոր ՝ հավաքել դիմորդների 29.41 %-ը՝ 467 հոգի:
18-20 միավոր է հավաքել դիմորդների 21.10%-ը՝ 335 հոգի:
Առավելագույն 20 միավոր է ստացել դիմորդների 2.26%-ը՝ 36 հոգի:
ԳԹԿ-ից տեղեկացրին, որ վաղը՝ հունիսի 24-ին քննակենտրոններում կփակցվեն «Քիմիա» եւ «Հայոց պատմություն» առարկաների արդյունքները, որոնք կարող են բողոքարկվել հունիսի 25ին, ժամը 09:00ից մինչեւ 18:00-ն:
Նշենք, որ այսօր ավարտվեց միասնական քննությունների 1-ին փուլը: Քննությունների 2-րդ փուլը կմեկնարկի հունիսի 25-ին եւ կավարտվի հուլիսի 8-ին: 1-ին եւ 2-րդ փուլերին մասնակցած դրական միավորներ ստացած դիմորդները հնարավորություն կունենան մասնակցելու միասնական քննությունների 3-րդ փուլին, որը կընթանա հուլիսի 15–20-ը:





























