ՆԱՏՕ-ի անդամ երկրները սկսել են Բալթյան երկրների, Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հետ հետախուզական բնույթի տվյալներ փոխանակել։ Այս մասին հայտարարել է դաշինքի գխավոր քարտուղարի օգնական Ջեյմս Ապաթուրայը, փոխանցում է Gazeta-ն։
«Մենք ավելի սերտորեն ենք համագործակցում Ֆինլանդիայի եւ Շվեդիայի հետ։ Մասնավորապես մենք սկսել ենք հետախուզական բնույթի տեղեկություններ փոխանակել»,-ասել է նա։
Նա նաեւ նշել է, որ նման պրակտիկա են կիրառում Բալթյան երկրների հետ։





























