ԱՄՆ Մորգանթոն քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է 19-ամյա պատանու, որի հայրը ոստիկանությանը հայտնել է, որ որդին պատրաստվում է ոչնչացնել հազար ամերիկացիների: Այդկերպ նա ցանկանում էր իր աջակցությունը հայտնել «Իսլամական պետությանը»:
ՀԴԲ աշխատակցին, որն իրեն ներկայացրել է որպես ծայրահեղական խմբավորման անդամ, Ջասթին Սալիվանը պատմել է, որ կվճարի սեփական ծնողների սպանության համար: Նա նաեւ հայտնել է, որ պատրաստ է նոր կողմնակիցներ հավաքագրել ԻՊ-ի համար:
Մի քանի օրից երիտասարդը որոշել է սպանել հազար մարդու՝ օգտագործելով գազային ռումբ եւ ցիանիդե գնդակներ: Պատանին պատմել է, որ եթե անգամ գնդակը դիպչի ձեռքին, մարդը կմահանա թունավորումից, հաղորդում է Informing-ը:
Պատանին չի դիմադրել, երբ ոստիկաններն այցելել են իրենց տուն: Ձերբակալումից հետո նա հայտարարել է, որ իրեն դուր են գալիս «Իսլամական պետության» գործողությունները:





























