Հայաստանի պետական պարտքը վիճակագրությունն այլ մեթոդով կհաշվի: «Պետական պարտքի մասին» օրենքի համապատասխան փոփոխությունների նախագիծն այսօր՝ հունիսի 23-ին, ընդունվել է ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ: Օրինագծին կողմ է քվեարկել 60, դեմ՝ 18, ձեռնպահ 2 պատգամավոր:
Ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ օրինագծի միակ նպատակը պետական ֆինանսական վիճակագրության կատարելագործումն է:
Այդուհանդերձ, դեռեւս առաջին ընթերցման ժամանակ պատգամավորները ուշադրություն են դարձրել այն փաստի վրա, որ ՀՀ պետական պարտքը մոտենում է ՀՆԱ սահմանային 60 տոկոսին, որի մեջ ներառված է նաեւ Կենտրոնական բանկի պարտքը:
Քանի որ առաջարկվում է պետական պարտքի մեջ ներառել միայն կառավարության պարտքը, ֆորմալ առումով, կառավարությունը կարող է նոր պարտքեր վերցրել: Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանն այս առնչությամբ նշել է, որ իրականում երկիրը չի կարող ավելի շատ պարտք վերցնել, քան թույլ է տալիս նրա վարկունակությունը, եւ չի ցանկանա վերցնել ավելին, քան անհրաժեշտ է:
Նշենք, որ 2014-ի ավարտին ՀՀ պետական պարտքը կազմում էր 4,4 մլրդ դոլար (ՀՆԱ-ն կազմում էր 10,88 մլրդ դոլար): Այսպիսով, պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կազմում էմոտ 40,4 տոկոս:





























