ՀՀ խորհրդարանը 2-րդ վերջնական  ընթերցմամբ ընդունեց «Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքում փոփոխությունները։ Օրինագիծն ընդունվեց 72 կողմ, 2 դեմ եւ 7 ձեռնպահ ձայներով։

Օրինագծի համաձայն՝ մասնավոր անձը կարող է կուսակցությանը նվիրվել ավելի քան 200 մլն դրամ արժողությամբ անշարժ գույք։ Ընդ որում, կուսակցությունը չպետք է 5 տարվա ընթացքում վաճառի ստացած անշարժ գույքը։ Օրինագիծը ներկայացրեցին ՀՀԿ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Հովհաննես Սահակյանը, Հայկ Բաբուխանյանը, ՀՅԴ նրանց գործընկերներ Արծվիկ Մինասյանը, Արմեն Բաբայանը եւ Միքայել Մանուկյանը։