Արցախյան պատերազմին մասնակցած կամավորականները կարող են Երկրապահ կամավորականի կարգավիճակ ձեւակերպել մինչեւ 2017թ.։ Հայաստանի Ազգային ժողովն 2-րդ ընթերցմամբ միաձայն ընդունեց «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Ավելի վաղ երկրապահ կամավորականի կարգավիճակի համար դիմումներ ներկայացնել ու ժամկետ էր սահմանված 2014 թվականի ապրիլի 23-ից մինչեւ այս տարվա մայիսի 19-ը: Այդ մեկ տարվա ընթացքում «Երկրապահ կամարավորականի» եւ «ռազմական գործողությունների մասնակցի» կարգավիճակ էր ստացել 3210 մարդ: Նախքան այդ օրենքի ընդունումը ՊՆ-ի, ԱԻՆ-ի, ոստիկանության եւ ԱԱԾ-ի գերատեսչական հանձնաժողովների որոշումներով «ռազմական գործողությունների մասնակցի» կարգավիճակ էր ստացել 8777 մարդ: ՊՆ-ի գնահատականներով, նման կարգավիճակ կարող է ստանալ հանրապետության մինչեւ 15 հազար քաղաքացի:
Արցախյան պատերազմի կամավորները կարող են կարգավիճակ ձեւակերպել մինչեւ 2017թ.

Հասանելի է
русскийՏեղադրություն




























