Իշխանությունը վախենում է դատարկ ատենախոսություններից՝ գրված իբր պաշտոնյաների կողմից: Այդ մասին խորհրդարանում հայտարարել է ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանը «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի փոփոխությունների քննարկմանը: Նախագիծն արգելում է պաշտոնյաներին ատենախոսություն պաշտպանել պաշտոնը զբաղեցնելու ժամանակ:
Ներկայացնելով նման օրինագիծ՝ իշխանությունրը փաստացի ընդունում է, որ ի վիճակի չէ կեղծ ատենախոսությունը տարբերել իրականից, ինչպես եւ ընդունակ չէ մերժել հայցորդներին, կարծում է Վարդանյանը: «Մենք ցանկալի արդյունքի չենք հասնի, եթե արգելենք պաշտոնյաներին, այդ ժամանակ համատարած կսկսեն պաշտպանել նրանց հարազատները: Զոքանչներն ակադեմիկոս կդառնան, քույրերն ու եղբայրները՝ դոցենտներ»,- ասել է պատգամավորը:





























