Հայաստանի խորհրդարանը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել է «Արտոնագրված վճարների մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը՝ ձայների 66 կողմ, ոչ մի դեմ, եւ 5 ձեռնպահ հարաբերակցությամբ: Վճարումը տարածվում է ոսկերչական իրերի վաճառողների վրա: վճարը կազմվել ՝ հաշվի առնելով ամսական առնվազն 500-ից 700 դոլար եկամուտը յուրաքանչյուր առեւտրականի համար: Եթե այդ եկամուտը ցածր լինի, ոչ ք դրանով չի զբաղվի, կարծում են էկոնոմիկայի նախարարությունում:

Առաջարկվում է նրանց համար տարբերակված լիցենզավորման վճար սահմանել՝ Երեւանի, մարզային կենտրոնների, մյուս քաղաքների, ինչպես նաեւ գյուղերի եւ սահմանամերձ բնակավայրերի համար: Երեւանում առաջարկվում է այն սահմանել ամսական 35 հազար դրամ (ընթացիկ փոխարժեքով՝ շուրջ 73 դոլար - խմբ.): Մարզերում հարկի չափը նվազում է, իսկ սահմանամերձ գյուղերում զրոյական է լինելու:

Ներկայում հանրապետությունում ոսկերչական իրերի առեւտրով զբաղվող 1500 գրանցված ստանդարտ սեղան կա, որոնք ղեկավարում են շուրջ 1.200 տնտեսվարող սուբյեկտներ: