Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեքում՝ նախագահական նստավայրի մոտ, սահմանադրական փոփոխությունների դեմ բողոքի ցույց է ընթանում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ցուցարարները ցանկապատի վրա կախել են խմբակցությունների ղեկավարների նկարները՝ վրանները գիծ քաշած։ Նրանք պաստառներ են պարզել, որոնց վրա գրված է «Մի՛ ծախիր երկիրը», «Ո՛չ ամենաթողությանը», «Մի՛ բռնաբարիր սահմանադրությունը»։
Հաղորդվում է, որ այս պահին ցույցի է դուրս եկել ավելի քան 50 մարդ, փոխանցում է Gazeta-ն։





























