Եգիպտոսի բանակը Հյուսիսային Սինայում ոչնչացրել է ավելի քան 20 գրոհայինների, որոնք առնչություն ունեն «Իսլամական պետություն» խմբավորմանը, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը: Գործողության ժամանակ մոտ 30 գրոհայիններ լուրջ վնասվածքներ են ստացել:

Աղբյուրների փոխանցմամբ, բանակը AH-64 Apache ուղղաթիռներից եւ տանկերից հարվածներ է հասցրել երեք գյուղերում գտնվողն գրոհայինների որջերին, հաղորդում է Gazeta-ն:

Նշվում է, որ գրոհայինները ավտոմեքենաների պայթեցմամբ մի քանի ակցիաներ էին նախապատրաստել, սակայն զինվորականներին հաջողվել է կանխել դրանք:

Ավելի վաղ ԻՊ-ի գրոհայինները կրակ էին բացել Սինայի օդանավակայանի վրա: