Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 24-ին, ժամը 10.55-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մարգարյան փողոցի շենքերից մեկի բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել են 85-ամյա Է. Ֆ.-ի դին: