Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցը տարերային բնույթ է կրում։ Մեր միակ նպատակն է թույլ չտալ էլեկտրաէներգիայի թանկացումը։ Այս մասին հայտարարեց Բաղրամյան պողոտայի ցուցարարներից մեկը՝ Արթուր Սուվարյանը (ֆոտոռեպորտաժ

Նա նշեց, որ ներքաղաքական ուժերը նույնպես կապ չունեն ցույցի հետ։ «Բոլոր խոսակցություններն այն մասին, որ սա քաղաքական եւ արեւմտյան պատվեր է, հեքիաթներ են։ Մենք սովորական մարդիկ ենք, եւ մենք չենք ուզում, որ էլեկտրաէներգիան թանկանա»,-ասաց ցուցարարը։