Սանկտ Պետերբուրգ–Երեւան չվերթով մայրաքաղաք է վերադարձել Երեւանի քաղաքապետարանի ենթակայության` Ա. Պուշկինի անվան թիվ 8 եւ թիվ 130 հիմնական դպրոցների 14 աշակերտներից եւ մանկավարժներից կազմված պատվիրակությունը: Երեւանի քաղաքապետարանի եւ Սանկտ Պետերբուրգի կառավարության 2015-2020թթ. համագործակցության շրջանակներում, նախապես ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, հունիսի 19-23-ը երեւանցի դպրոցականների եւ մանկավաժների պատվիրակությունը մասնակցել է Սանկտ Պետերբուրգի դպրոցների շրջանավարտների «Ալ առագաստներ» տոնահանդեսին: Այցի ընթացքում աշակերտներն այցելել են Ա. Պուշկինի տուն-թանգարան, Էրմիտաժ, Պետրոպավլովյան ամրոց,  ինչպես նաեւ մշակութային այլ հաստատություններ:

Հայտնելով տպավորությունները՝ դպրոցականները նշել են, որ այցն իսկապես լավ հնարավորություն է ընձեռել՝ ծանոթանալու ռուսական մշակույթին, նաեւ դառնալու հրաշալի կազմակերպված տոնահանդեսի մասնակիցը:

Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության ներկայացուցիչները վստահեցրել են, որ Երեւանի եւ Սանկտ Պետերբուրգի համագործակցության շրջանակում նմանատիպ փոխայցելությունները կլինեն շարունակական: