«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հայտարարել է Չեչնիայի, Դաղստանի եւ Կաբարդինո-Բալկարիայի տարածքներում նահանգ (վիլայաթ) ստեղծելու մասին:
Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ԻՊ-ում երկրորդ մարդ համարվող Աբու Մուհամադ ալ-Ադնանին, որը կատարում է ինքնահռչակ խալիֆ Աբու Բաքր ալ Բաղդադիի մամուլի քարտուղարի պարտականությունները, հաղորդում է Gazeta-ն:
Նոր վիլայաթի վալի (կառավարիչ) է հռչակվել Աբու Մուհամադ Քադարսկին: Հունիսի սկզբին համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ Չեչնիայի, Ինգուշեթիայի, Դաղստանի եւ Կաբարդինո Բալկարիայի ահաբեկչական ընդհատակի ղեկավարներն իրենց հավատարմությունն են հայտնել Աբու Բաքր ալ Բաղդադիին:





























