ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 24-ի երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն:

Նա կմասնակցի հունիսի 25-ին Բրյուսելում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին:

Հանրապետության նախագահը գագաթնաժողովում հանդես կգա ելույթով: