Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը այսօր պետք է հեռախոսազրույց ունենա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, որի ժամանակ կողմերը կքննարկեն ֆրանսիական ղեկավարության նկատմամբ ԱՄՆ գաղտնի ծառայությունների հետախուզական գործողությունների պատճառով ծագած սկանդալը։ Այս մասին լրագրողներին հայտնել է «Հանրապետական» կուսակցության առաջնորդներից Ժան Պիեռ Ռաֆֆարենը։

«Առաջիկա ժամերի ընթացքում հեռախոսազրույց կկայանա ԱՄՆ նախագահի հետ»,- ասել է Ռաֆֆանը Ելիսեյան պալատում կայացած արտակարգ նիստից հետո։

Ֆրանսիայի նախագահին գաղտնալսելու շուրջ սկանդալը ծագել էր հունիսի 23-ի երեկոյան՝ լրագրողական հետաքննության հրապարակումից հետո։ Wikileaks-ի հետ համատեղ՝ Liberation թերթը եւ Mediapart  կայքը տեղեկություններ էր տարածել, որոնց  համաձայն՝ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը 2006-2012թթ. ընթացքում գաղտնալսել է 3 ֆրանսիացի նախագահների՝ Ժակ Շիրակի, Նիոլա Սարկոզիի եւ Ֆրանսուա Օլանդի  հեռախոսազրույցները եւ էլեկտրոնային նամակագրությունը։