Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն հաստատել է Անկարայի եւ Թել Ավիվի միջեւ գաղտնի բանակցությունների փաստը, հայտնում է Hurriyet-ը։

Նախարարի խոսքով՝ առանց բանակցությունների դժվար է որեւէ հաջողության հասնել Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում։

Պարբերականի տեղեկություններով՝ Թուրքիայի եւ Իսրայելի ԱԳՆ-ների միջեւ բանակցություններն ընթացել են Իսպանիայում։

Հիշեցնենք, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները լարված են մնում 2010թ. մայիսի 31-ին Միջերկրական ծովում մարդասիրական բեռ տեղափոխող 6 արտասահմանյան նավերը Իսրայելի ՌՕՈՒ կողմից գրավվելու դեպքից հետո։