Հունգարիայի կառավարությունը որոշել է ժամանակավորապես «փակել» Սերբիայի հետ սահմանը՝ ապօրինի ներգաղթյալների հոսքը կանգնեցնելու համար: Այս մասին Բուդապեշտում մամուլի ասուլիսում հայտարարել է այդ երկրի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն:

«Կառավարությունն այսօր լսել է ՆԳ նախարարի զեկույցը եւ որոշել է գնալ սահմանը ժամանակավորապես փակելու ճանապարհով՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Ըստ էության, դա ոչ այլ ինչ է, եթե ոչ ցանկապատ»,-ասել է նա:

ԱԳ նախարարի խոսքով, կարճ ժամկետում պատնեշի կառուցումն ապահովելու համար անհրաժեշտ են փոփոխություններ կատարել օրենսդրության մեջ:

ԱԳ նախարարը նշել է, որ ցանկապատի կառուցումը չի վկայում երկու երկրների հարաբերությունների վատթարացման մասին, այլ հարկադրական քայլ է: