Շվեդ հարկատուները արքայազն Ֆիլիպի եւ արքայադուստր Սոֆյայի հարսանեկան ճանապարհորդության համար ոչ մի կոպեկ չեն վճարել։ Ինչպես հայտնում է Expressen-ը, նորապսակների այցելությունը Ֆիջի վճարվել է մասնավոր միջոցներից։
Պարբերականի տեղեկություններով՝ Լաուկալա կղզում մեկ շաբաթն արժի 300 հազար կրոն (33 հազար եվրո)։ Այդ կղզին, որտեղ նորապսակները անցկացրել են իրենց մեղրամիսը, պատկանում է Red Bull-ի հիմնադիր Դիթրիխ Մատեշիցին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


























