Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը պատմել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ իր հարաբերությունների մասին, գրում է գերմանական Stern ամսագիրը:
Լը Պենը նշել է, որ Մերկելը միշտ պաշտպանում է Գերմանիայի շահերը: Նա Մերկելին անվանել է «Երկաթե լեդի», ոչ թե «կիսաշրջազգեստով Սարկոզի»:
Սակայն Մերկելի քաղաքականությանը Լը Պենը նկարագրել է որպես «ընդհանուր սկզբունքներին հակասող», քանի որ նա մտածում է միայն Գերմանիայի բարեկեցության մասին, հաղորդում է Gazeta-ն:
«Ինձ նյարդայնացնում է, որ ոչ ոք հստակ չի կարողանում ասել, որ այդ ամենն արվում է Գերմանիայի համար, իսկ մեզ համար դրանք պետք չեն, քանի որ աղետ են նշանակում»,-պարզաբանել է Մարին Լը Պենը:
Նա նաեւ քննադատության է ենթարկել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին՝ նրան անվանելով «տհաճ եւ դաժան»: Լը Պենը նաեւ նշել է, որ հույս ունի հաղթել երկու տարի անց նախագահի ընտրություններում:





























