Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեն խստորեն դատապարտում է Հայաստանի իշխանությունների ապօրինի գործողությունները եւ պահանջում է անհապաղ դադարեցնել բոլոր հետապնդումները Հայաստանի քաղաքացիների նկատմամբ, ովքեր գործում են ՀՀ Սահմանադրության եւ օրենսդրության սահմաններում:
«Խաղաղ ցուցարարների դեմ հայկական իշխանությունների գործադրած ագրեսիայի ակտը ցույց է տալիս հասարակության հետ համագործակցելու եւ ՀՀ քաղաքացիների իրավունքները պաշտպանելու Հայաստանի իշխանությունների անկարողունակությունն ու ցանկության բացակայությունը։ Դաժան հարձակումների պատկերը հակասում է բոլոր այն պարտավորություններին, որոնք Հայաստանը ստանձնել է Եվրամիության առջեւ»,-ասված է հայտարարության մեջ։
Կոմիտեն Հայաստանի իշխանություններից պահանջում է պատասխանատվության կանչել այդ անօրինական գործողությունները կատարողներին։ Կոմիտեն ԵՄ-ին կոչ է անում դիտարկել Հայաստանի իշխանությունների անթույլատրելի վարքը՝ որպես Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ համագործակցության արդյունավետ երկխոսությանը էականորեն խոչընդոտող հանգամանք։





























