Սաուդյան Արաբիայի 3 զինծառայող եւ ԱՄԷ մեկ սպա զոհվել են Եմենի հարավային սահմանամերձ գոտում շարունակվող հրաձգության հետեւանքով։ Այս մասին գրում է ՍՊԱ սաուդյան լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով կոալիցիայի հրամանատարությանը։

Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, խոսքը Եմենի հետ սահմանին տեղի ունեցած 3 առանձին դեպքերի մասին է։

Հիշեցնենք, որ 2015թ. մարտից արաբական կոալիցիան Սաուդյան Արաբիայի ղեկավարությամբ Եմենում շիա ապստամբներին՝ հուսիներին, հնազանդեցնելուն ուղղված գործողույթուններ է իրականացնում։