Հունիսի 24-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Հովտաշատ գյուղի Բաղրամյան փողոցի թիվ 115 տան դիմաց բախվել է բետոնե սյանը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: