Հայաստանը թարմացրել է Բելառուսի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագիրը: Փաստաթղթում համապատասխան փոփոխությունները հավանության են արժանացել կառավարության այսօրվա՝ հունիսի 25-ի նիստում:

Մասնավորապես, նախատեսվում է փոխել իրավաբանական անձանց ռեզիդենտության մասին հարցի կարգավորումը՝ կրկնակի ռեզիդենտության դեպքում՝: Ասենք, եթե ձեռնարկությունը դառնում է եւ Հայաստանի, եւ Բելառուսի ռեզիդենտ, ռեզիդենտությունը որոշվում է ընկերության փաստացի կառավարման վայրով:

Նշենք, որ Հայաստանի ու Բելառուսի միջեւ կրկնակի հարկումը բացառող համաձայնագիրը գործում է 2002 թվականի հունվարի 1-ից: