ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ ընդունած ԵՄ երկրների նկատմամբ ապրանքային էմբարգոն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Ռուս վարչապետի խոսքով՝ ապրանքային էմբարգոյի բոլոր առանցքային դիրքերը պահպանվել են։

«Ցուցակը ոչ մի բանով չի տարբերվում նախորդից։ Դրանում շարունակում է մնալ մսամթերքը, կաթնամթերքը, ձկնեղենը, բանջարեղեն եւ այլն»,-ասել է Մեդվեդեւը։