«Թուրքական հոսք» գազատարի գործունեությունն ապահովելու համար «Գազպրոմ»-ը կուսումնասիրի Եվրոպայի ստորգետնյա գազապահեստարանները: Կարող են օգտագործվել Ավստրիայի, Սերբիայի, Չեխիայի եւ Թուրքիայի պահուստարանները: Այս մասին հայտարարել է «Գազպրոմ»-ի գազի փոխադրման, ստորգետնյա պահեստավորման եւ օգտագործման հարցերի բաժնի ղեկավար Օլեգ Ակսյուտինը:
«Մենք ակտիվորեն վերլուծում ենք ստորգետնյա գազապահեստարանների հնարավոր նախագծերը՝ կապված «Թուրքական հոսք»-ի շահագործումն ապահովելու օպտիմալ ռեժիմի հետ: Դա արդեն շահագործվող ավստրիական «Հայդահ» եւ սերբական «Բատանսկի դվոր» գազապահեստարաններն են: Կարող են օգտագործվել նաեւ նախագծվող «Դամբրոժիցե»-ը՝ Չեխիայում եւ «Տարսուս»-ը՝ Թուրքիայում»,- Ռուսական նավթագազային 12-րդ կոնգրեսի ժամանակ ասել է Ակսյուտինը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, նա նաեւ հավելել է, որ Հարավ-արեւելյան Եվրոպայում «Թուրքական հոսք»-ի աշխատանքի համար կարող են «օգտակար» լինել Բուլղարիայի, Հունգարիայի եւ Սլովակիայի ստորգետնյա գազապահեստարանները:





























