Արտաշատի գիշերային ակումբներից մեկում տնօրենը ծեծել է 24-ամյա աղջկան եւ ստիպել անվճար աշխատել: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Աղջիկը դիմել է ոստիկանություն՝ հայտարարելով, թե գիշերային ակումբի տնօրենը և անվտանգության պետը իրեն փակել են այդ ակումբում եւ հարվածել դեմքին:

Նրան տրվել է դատաբժշկի ուղեգիր, կատարվում է քննություն: