Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռը պայթյունի սպառնալիքի պատճառով հարկադիր վայրէջք է կատարել Կոպենհագենում: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:

Իրավապահների խոսքով, անձնակազմն օդանավը վայրէջքի է տարել կասկածելի պայուսակի հայտնաբերումից հետո, որը որեւէ մեկին չի պատկանում:

Ըստ Gazeta-ի, ներկայում օդանավի բոլոր ուղեւորներն ու անձնակազմի անդամները տարհանվել են, մասնագետները ստուգում են պայթուցիկ սարքի առկայությունը: