Տղամարդկանց, հատկապես՝ բնակչության անապահով շերտերի երիտասարդների միջեւ ամուր ընկերությունը կարող է օգնել հաղթահարել կյանքի դժվարին իրադարձությունները: Ըստ Planet Today-ի, նման եզրահանգման է եկել հոգեբան Ռեբեկա Գրաբերի գլխավորած գիտնականների խումբը:

Հոգեբանների կարծիքով, եկամուտների ցածր մակարդակ ունեցող երիտասարդները, որպես կանոն, վաղ տարիքից լուրջ խնդիրների են բախվում՝ կորցնելով ֆիզիկական կառուցվածքը, հոգեկան առողջությունը եւ այլն:

Մասնագետների հետազոտությանը մասնակցած տարբեր համալսարանների ուսանողները գնահատել են լավագույն ընկերոջ հետ ընկերությունը, ինչպես նաեւ բացասական իրավիճակները հաղթահարելու իրենց ունակությունը:

Փորձի ընթացքում պարզվել է, որ լավ ընկերներ ու սերտ բարեկամություն ունեցող երիտասարդներն ավելի լավ են հաղթահարել կյանքի տարբեր իրավիճակները: Նրանք նաեւ կարողացել են ծրագրել իրենց ժամանակը, դրական մտածել, էմոցիոնալ աջակցություն ստանալ ընկերներից եւ մտերիմներից:

Միաժամանակ, աղջիկների ընկերությունը երբեմն գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին ստիպում է խնդիրների պարագայում ռիսկային որոշումներ կայացնել: