Ավստրալացի ձկնորսները պատահմամբ հսկայական շնաձուկ են որսացել՝ Cetorhinus maximus: Սրանք համարվում են մոլորակի ամենամեծ, խորհրդավոր եւ քիչ ուսումնասիրված էակները, քանի որ հազվադեպ են հանդիպում:
6.3 մետր երկարությամբ շնաձուկը փոխանցել են Մելբուռնի Վիկտորիայի թանգարանին՝ ուսումնասիրելու նպատակով: Աշխատակիցները խոստովանել են, որ 160 տարվա ընթացքում թանգարանը հնարավորություն է ունեցել այդ տեսակի ընդամենը 3 ներկայացուցչի ուսումնասիրել:
Ավստրալացի գիտնականները պետք է հետազոտեն շնաձկան ստամոքսի պարունակությունը, հյուսվածքների նմուշներ վերցնեն եւ ոսկորների անալիզ կատարեն՝ ավելի շատ իմանալու համար այդ տեսակի գենետիկայի, սննդակարգի եւ կյանքի պատմության մասին:





























