Սոչիում իրավիճակը սկսում է կայունանալ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ԱԻՆ-ին։

«Տեղական ժամանակով ժամը 06։00-ին իրավիճակը կայունացավ, ջրի մակարդակը սկսեց նվազել։ Օդանավակայանն ու երկաթգիծը աշխատում են նորմալ ռեժիմով»,- հայտնել են գերատեսչությունից։

ԱԻՆ-ից նաեւ տեղեկացրել են, որ բնական աղետի հետեւանքով հոսպիտալացված անձինք չկան։ Չեն գրանցվել նաեւ բժշկի դիմելու դեպքեր։