Աղբատարը նորից կգա Բաղրամյան պողոտա՝ աղբը տանելու։ Այսպես են պայմանավորվել ցուցարարներն ու ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ով առավոտյան շրջայց կատարեց Բաղրամյան պողոտայով (ֆոտոռեպորտաժ)։
Սկզբում նա հայտարարեց, որ ցուցարարներն իրենք պետք է տանեն աղբը, քանի որ նախօրեի միջադեպից հետո, երբ ակտիվիստները բարձրացել էին աղբատարի վրա, մեքենան հրաժարվում է նորից գալ Բաղրամյան։ ։ «Մենք ուղղակի ինքներս ամբողջը տանել չենք կարող։ Աղբը բավական շատ է, իսկ մեր մի հատվածը զբաղված է սննունդ մատակարարելու խնդիրը լուծելով։ Խոստանում ենք ապահովել անվտանգությունը»,-ասաց ցուցարարներից մեկը։ «Կարող էիք հենց սկզբից այդպես կազմակերպել, որպեսզի հարցեր չառաջանան»,- ասաց Գասպարյանը։ Ցուցարարները վստահեցրին, որ այլեւս նման բան չի կրկնվի, որից հետո Վլադիմիր Գասպարյանը համաձայնվեց փողոց թողնել աղբատարը։





























