Եվրոպական երկրների ղեկավարներն անտեսել են Բաքվում Եվրոպական խաղերի փակման արարողությունը, ինչպես անտեսել էին այդ խաղերի բացման արարողությունը:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Ադրբեջանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Ազադ Ռահիմովը նշել է, որ եվրոպական երկրներից ոչ մեկի նախագահը չի հաստատել իր մասնակցությունը Եվրոպական խաղերի փակման արարողությանը:
Միաժամանակ, նա հայտնել է, որ այդ միջոցառմանը կմասնակցեն մի շարք երկրների վարչապետներ եւ խորհրդարանների նախագահներ:





























