Հայաստանի տարածքում, հունիսի 27-ին շրջանների զգալի մասում, գիշերվա առաջին կեսին եւ երեկոյան ժամերին, սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ արագությամբ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 27-ին էապես չի փոխվի:

«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին տեղեկացրեցին, Երեւանում հունիսի 27-ին գիշերվա առաջին կեսին եւ երեկոյան ժամերին սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում‘ 15-20 մ/վրկ արագությամբ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +15+17, վաղը ցերեկը՝ +30+32։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +17+22,

Կոտայքում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +17+22,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +17+22,

Լոռիում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +20+23,

Տավուշում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +28+32,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +17+22,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +29+31,

Արարատում՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +30+33,

Արմավիրում՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +30+33,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +17+22,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +30+33,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +30+34,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +22+25,

Արցախում՝ գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +27+30: