Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը արձագանքել է բողոքներին, որոնք կապված են Uber-ի հետ՝ հայտարարելով, որ «UberPOP-ը պետք է ցրել եւ ճանաչել ապօրինի», հաղորդում է Al Jazeera-ն:
Միաժամանակ Օլանդը դատապարտել է բողոքի գործողությունները: Նրա խոսքով, ցույցերը, որոնք տեղի են ունեցել Փարիզում, «ժողովրդավարության պայմաններում դաժանության անընդունելի դրսեւորումներ են այնպիսի երկրում, ինչպիսին Ֆրանսիան է», հաղորդում է Gazeta-ն:
Հունիսի 25-ին տաքսիստների զանգվածային ցույցեր են տեղի ունեցել Փարիզում, Մարսելում, Լիոնում եւ Ֆրանսիայի այլ խոշոր քաղաքներում: Փողոց է ելել մոտ 3 հազար տաքսու վարորդ, որոնք բողոքել են UberPOP ծառայության դեմ: Նրանց խոսքով, Uber-ի վարորդները չեն վճարում լիցենզիայի համար, ինչը լրջորեն հարվածում է տաքսիստների գնային քաղաքականությանը:





























