Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Լիոնից 20 կմ հեռավորության վրա գտնվող քիմիական գործարանում տեղի ունեցած ահաբեկչության մասին տեղեկացել է Բրյուսելում Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի եւ Գերմանիայի կանցրել Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ:

Le Parisien-ի փոխանցմամբ, հանդիպումն ընդհատվել է եւ քաղաքական գործիչները սկսել են հետեւել այն գրոհի մասին լրատվական ծառայությունների հաղորդագրություններին:

Տեղի ունեցածը ցնցել է Օլանդին, Ցիպրասին ու Մերկելին, գրում է պարբերականը:

Վերջին տվյալներով, ահաբեկչության հետեւանքով մա մեկ զոհ: Ահաբեկիչը գլխատել է նրան, իսկ գլուխը կախել ցանկապատին, հաղորդում է Gazeta-ն:

Առայժմ հստակ հայտնի է մեկ հարձակվողի մասին, բայց չճշտված տեղեկություններով, ահաբեկիչները երկուսն են եղել: Ոստիկանությունը տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչություն: